Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստծուն փնտրեք ձեր մեջ

Աստծուն փնտրեք ձեր մեջ
19.07.2023 | 08:18

Աստծուն փնտրիր քո ներսում`

քո էության մեջ,

քո հոգևոր սրտում,

ինչքան որ փնտրես այնքան Նա կբացահայտի Իրեն, ինչքան զգաս այնքան կուզես էլ ավելի զգալ,

ինչքան սիրես այնքան կզգաս որ սիրված ես,

ու սերը կմիավորի ձեզ,

կգա մի ժամանակ չես տարբերի Աստծուն քեզանից, կզգաս որ դուք մեկ եք, նույնն եք, սեր եք, ճշմարտության հոգին եք։

Աստված իրեն փնտրողին բացվում է,

Իրեն երազողին օգնում է գտնել Իրեն,

Իրեն շնչողի համար օդ դառնում,

ծարավողի համար ջուր դառնում,

փափագողի համար երջանկություն դառնում ու բույն դնում սրտի մեջ։

Աստծուն փնտրեք ձեր մեջ....

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ